Անցնել հիմնական բովանդակությանը

Արևագալը

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Հորիզոնեն վար լույսի պար մը կ’իջնե, Ընդելուզված` ճաճանչներով ոսկեհյուս. Շուտ կ’անհետի մութն ու խավար կու տա խույս, Աշխարհ արփվույն հուր գալուստը կ’ողջունե: Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ, Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին. Ու զմրուխտի, ադամանդի երանգներ Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին: Խորհուրդներու մռայլը շուտ կը մարի, Բնության այս հըրատ զարթոնքին հանդեպ, Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜: Կը սրբըվին թոնուտ աչքերը տխուր, Ուրախության ժպիտներուն տակ անհուն. Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →