Անցնել հիմնական բովանդակությանը

Առտվան արևի մեջ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Ահա՜ կ՚անցնի ցայգս անքուն, մութին ծածքը կը մաշի. ու կը կայթե կույսն այգուն իր քողքին մեջ մըշուշի: Անցան սայլերն ալ դանդաղ, ու մըշակներն երգեցիկ, ու բանվորներն ու հոտաղ` ճամփաներեն բալաձիգ: Ճառագայթներ խուսափուկ լիճերուն մեջ կը խաղան, և հանկարծ թույր մը դեղձան կը ներկե ջուրը փափուկ: Ու բոցեղեն լեզվակներ կը ծըծեն մեգն համորեն, արևին կյա՜նքն հըրեղեն, արևին փա՜ռքն անըստվեր…։ Հոգիես ներս կը խուժե քրքումն ալիքի նըման, և հովիկին առտըվան գինովությունն հաշիշե: Լիճը բոսոր հարսնուկի, ցորենի ծովը կանանչ, կը հծծին տաղն անճանաչ մըտերմասաց շըշուկի: Ու մարմանդները ճանճկեն, ու սարերը կապտորակ եղկ հծծյունով մը կ՚երգեն լույսին ոսկի պատարագ: Տունկեր ռեհան ծաթրինի կը ծըխեն խունկ մը վայրի, որ կ՚ամպանա ու կ՚այրի բուրվառին մեջ արփենի: Հոգիես նե՜րս կը խուժե քրքումն ալիքի նըման, և հովիկին առտըվան գինովությունն հաշիշե…։
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →