Անցնել հիմնական բովանդակությանը

Աշնանային հեծություններ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է
Իրիկուններն ես կը խոկամ, ամայության երգը կ’ացնի պատուհանիս երբ առջևեն, անկապ ձայներ զիս կը թովեն, հոգվույս մեջեն մերթ Աշունի կ’անցնի հանկարծ ուրուն տարտամ: Գիշերն համբուն ես կ’երազեմ ցավը կյանքի Աշուններուն, ու շամբուշ հովն` որ կը տանի դեպի տամուկ խորշեր նըսեմ` զոս տերևի տեսիլն աղփուն, որ օդին մեջ կը տատանի: Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ պարուտակը մըշուշներուն, զոր գիշերվան անտես ձեռքեր թույլ միջոցին մեջ են ձըգեր, վըհատության պես մոլորուն` զոր քաշած է սերն հոգվույն դեմ: Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ, մառախուղին ու հովին դեմ, ու դաշտերուն մեջ ամայի, ուր աչքն ահով միշտ կը նայի, դիտել` տժգույն ու դալկադեմ բարձունքներուն տամուկն ու վիշտ: Հոգիս հիմակ հափրանքն ունի սիրո խանդ ու հրայրքներուն, ու ծաղկալից եղկ ջերմության վայելքեն վերջ բազմաբուրյան, կ’ուզե մշուշն այս օրորուն, ու ցրտագին զովքն Աշունի:
Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →