Անդարձ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է

Լուսնի լոյսը ծառերէն ծաղիկի պէս էր կախուեր.
Ապրիմ-մեռնիմ մը ձեռքըս` սիրոյս ճամբան ես ինկայ.
Ա՜հ, լըսէի՜ր, տերեւին հովը ինչեր կը հծծէր:
“Կը սիրէ՛ զիս, չի սիրեր, քի՜չ մը, բընա՛ւ… տարփագի՜ն…”

Մէկիկ մէկիկ փետտեցի, գաղձերուն հետ ձանձրոյթիս
Եւ արիւնող փուշին հետ սրտիս մխուող թախծանքին:
Ինչպէ՜ս կրկնեմ բարբառը երիցուկին մարգարէ,
Հէ՜ք ծաղիկ, զոր խեղդեցի վայրկեանի մը մէջ անյոյս`
Ուր ձեռքիս մէջ կը սուրար ձեռքիդ երազն յամպարէ:
Ինչպէ՜ս կրկնեմ տաղերը նարկիսներուն ու վարդին,
Ու վիպերգը` կեռասէ բադրոններուն վրայ ձիւնող
Ճերմակ բուրեան շափրակի բադիլներու մեղեդի՜ն:

Շամանդաղին մէջ` թել թել կ’իյնայ ջրցայտքն անտարբեր.
Լուսնի լոյսին կ’երկարին առուակի զոյգ մը թեւեր,
Ու շրջավայրը կ’ըլլայ աղապատանք մը տարփոտ:
Ճամբուն վըրայ կը կրկնէ աղբիւրն անվերջ հեքէաթներ,
Գուռն հիացիկ մանուկի աչքի մը պէս է բացուեր.
Ջըրարբքին մէջ կ’ուրուագրէ լուսինն աղջկան մը պատկեր:
Թաւուտին մէջ թեւաբաց, ահա՜, տեսիլդ է կայներ.
Այծտերեւին հոտեւան մատերն հերքըդ կը շոյեն,

Ու տերեւներ վեհերոտ կու տան իրենց համբոյրներ:
Մառախուղով կը լենայ հիր շրջագիծն երազիս,
Ուր ամբարձիկ մարմինիդ հըպարտ շուշանն է կեցեր.
Հոգւոյդ կարմիր կարօտին, ա՜հ, պատարա՜գ ըրէ զիս:
Ապրիմ-մեռնիմ մը ձեռքըս` նորէն դաշտերն ես ինկայ
Ու տենչանքներըս գրկած լացի մարմինդ ըսպիտակ.
Դարձիս` ճամբան` սառե՜ր էր` տամուկ` լո՜յս ու լուսինկայ…

Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը →

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը →
Անդարձ | Դուք և Աշխարհը