Անցնել հիմնական բովանդակությանը

Հիշում եմ ինչպես այն ուշ

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Հիշում եմ ինչպես այն ուշ Աշունն էր ոսկևորվում,— Մայրմուտն էր ժլատ վառվում, Բըլուրը պատել էր մուժ... Մեր գյուղն է —սարերը մերկ, Մեր գետը — բարակ միգում. Զանգակը — մեղմ ու բեկուն. Թախծում են արոտ ու հերկ... Եվ մայրըս ահա հիվանդ, Մրսում է, արև ուզում, Նստած է հետըս դրսում Անխոս ու մեղմ հնազանդ։ Եվ ծեր է մայրըս այնքան, Փոքրիկ է —բարի մի մայր... Ցոլում է սարը սուրսայր, Երգում է զանգը լալկան...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →