Անցնել հիմնական բովանդակությանը

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,— Բացվում է կրկին Նաիրին տրտում. Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան, Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում. Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ Ձեռների նըման պարզված երկնքին, Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ Եվ զոհաբերումն այնպես խնդագին... Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր Սիրտը մարդկային դաշույնը քինոտ. Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր, Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →