Անցնել հիմնական բովանդակությանը

Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից, Ուղիներից, անծանոթ, աղետներից նորանոր, Ողջույն նորից ու նորից, նոր խնդություն, նոր թախիծ, Եվ առավոտ անստվեր, և մեջգիշեր սևավոր։ Սիրտ իմ, բաց ես աշխարհի և չարի դեմ, սիրտ իմ` բա՛ց Աշխարհն արև, աշխարհն ամպ, սիրտ աղբյուր ես դու զուլալ։ Սիրտ իմ հազար ցնորքով, հազար երգով ես արբած, Վիճակված է քեզ հնչել — երգով խնդալ, երգով լալ։ Ու խնդում է լացդ պարզ և խնդումդ` լացի պես, Տխրություն է ամեն ինչ — երազ է և մոռացում։ Բացված ես դու, սիրտ իմ, նուրբ շուշանի պես, ծաղկի պես Եվ արևն է այրում քեղ և մրրիկն է քեզ ծեծում...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →