Անցնել հիմնական բովանդակությանը

Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն, Ձեր ձայնում, երբ ասում եք «Տերյան», Ձեր բարակ ժպիտում նաիրյան — Մի թախիծ կա մեղմած ու թաքուն։ Շուրթերում Ձեր մաքուր ու բուրյան, Ձեր պարում՝ հեզանազ ու ճըկուն, Հաշտորեն խոնարհված Ձեր հոգում Նաիրյանն է երգում, հնօրյան... Երբ կիզում եք Ձեր միշտ հրախանդ Նայվածի բոցերով մթամած,— Ուզում եմ օրորել Ձեզ կամաց, Փայփայել երգերով հնավանդ, Տխրությամբ հնազանդ ու մեղմած, Նաիրյան նվագով իմ հիվանդ․․․
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →