Անցնել հիմնական բովանդակությանը

Օգնիր ինձ, Մարիա'մ

ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Օգնի~ր ինձ, Մարիա'մ Բարեխոս եղիր իմ և իմ միջև Օգնի~ր ինձ, Մարիա'մ, Անաղարտ մնամ Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից ես շա~տ եմ դժգոհ: Օգնի~ր ինձ Մարիա'մ, Եվ ասեմ` ինչո'վ. Բարեխոս եղիր ի'մ և ի~մ միջև, Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ: Ես խռովել եմ նաև աշխարհից. Ե'կ ու վերստին հաշտեցրո~ւ դու մեզ, Թե չէ ես այսպես ապրել չե~մ կարող: Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին Լիացա'ծ, ժպտո'ւն ու գո~հ աչքերով` Հաղթելով և' քաղցը, և' պապակ փափագ: Ուզում եմ ապրել անչար ու բարի` Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես... Մի բու թառել է իմ զույգ աչքերին. Թռցրո'ւ նրան: Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել. Կորցրո'ւ այդ ձուն: Ճանճեր են նստած ինձ վրա Այնպե'ս, Ինչպես քունջութը` կաթնահունց հացին: Ճանճը քունջո'ւթ չէ. Հացս չի~ ուտվում: Ճանճով է լցված իմ նե~րսը նաև, Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով: Խաշխաշ չե~մ ուզում. Կակա'չ դարձրու: Ասում են, իբր, կապույտի վրա Չեն նստում ճանճեր: Լսում ես Մարիա'մ, Ինձ ներս ու դրսից կապո~ւյտ հագցրու...
Պարույր Սևակ

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →