Անցնել հիմնական բովանդակությանը

Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր.

ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր. Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես՝ նույն տղան, Միայն՝ ժպտում են աչքերդ կարծես ցավով, Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ: Ոչի՜նչ, ոչի՛նչ չի կատարվել նկատելի. Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկած մի կույր. Լոկ զգում եմ ես համրախոս քո մատներից, Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա՜ռն են զգում. Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես. Ամառային նույն արևն է և նույն փոշին: Ես զգում եմ՝ ինչ չգիտես ինքդ էլ գուցե. -Դադարե՜լ ես ինձ սիրելուց, Բայց... չես սիրում դեռ ուրիշին:
Պարույր Սևակ

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →