Անցնել հիմնական բովանդակությանը

Սոնետ (Վահան Տերյան)

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Կյանքին միշտ օտար, մահից վախեցող — Ես շրջում էի այս գունատ երկրում, Ուր չըկար ցավի երջանկության ցող Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։ Նա իր կարոտով ու իր ցանկությամբ Վարձվեց իմ ամուլ գոյության վերա — Քնքուշ հեռավոր մի հրեղեն ամպ՝ Ես նորան տեսա ու բախտից մեռա... Նա իր բոցերով այրեց ու գնաց. Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք, Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,— Մի պաղ քարացում աղոթքի կանգնած, Մի վայելք-հուշի չմեռնող արբանք...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →