Անցնել հիմնական բովանդակությանը

Աղբյուր (Վահան Տերյան)

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Մահու պես դաժան ձմեռն է իջել, Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր. — Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ — — Հավետ կենդանի՜, կարկաչո՜ւն աղբյուր... Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում, Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում, Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում, Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։ Քո մեջ ապրում է հույսը չըմարող... Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր, Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող — Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →