Անցնել հիմնական բովանդակությանը

Կոշմարը

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Խաղաղ ննջեցին գյուղերը խավար Եվ շաղախները բերդերովն ամուր․ — Ա՜խ, այն գիշե՜րը՝ անսահման երկա՛ր, — Այն լռությո՜ւթյուն մահու պես տխուր... Թշնամին եկավ մութի պես կամաց, Ամենքն ահաբեկ փախան դեպի սար. — Մայրը վայր ընկավ... երեխան մընաց. — Այն դաժան մարգոց երեսը տեսա՞ր... Լուռ ննջել էին գյուղերը խավար... Ես այն ցավի մեջ եղա մի՛ անգամ... — Ա՜խ, այն գիշերը՝ անսահման երկար..․ — Մայրի՛կ, իմ հոգու ծաղիկներն ընկան.․․ Կարմի՛ր տեսիլներ — սասանում ծընող. Ես տեսա, ինչպես մարդիկ կուրացան... — Արյուն են շնչում երկինք, ծով ու հող— — Մայրի՛կ, իմ շուրջը արյուն է միայն...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →