Անցնել հիմնական բովանդակությանը

Կյանքի որբերը

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր Կյանքի որբերն են անցնում համրորեն. Աչքերն անարցունք, շրթունքները լուռ, Մենակ, դժնադեմ... Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց, Որ մենակ շավղով օրորում են հար Նոր արևի բոց... Կյանքի որբերը... վշտերով սնված, Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ, Մարդկանցից մերժված, բախտից հալածված, Ճակատներ կնճռոտ... Ուրուրների պես մտքերի հետքին Գնում են անդուլ, գնում են անվերջ — Անլուր աշխարհի անմիտ անեծքին Գնում են հավերժ... Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես, Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր, Եկեք իմ գիրկը, գուրգուրեմ ես ձեզ, Մենակ ոգիներ․․․
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →