Անցնել հիմնական բովանդակությանը

Գժվել

ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Եվ ինձ լսելով՝  Կարող են ասել.  «Գժվե՞լ է, ի՜նչ է».  Իսկ ես էլ կասեմ.  «Այո՛, գժվե՜լ եմ,  Ինչո՞ւ չգժվել»:  Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում:  Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:  Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ:  Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ:  Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա,  Կեղև չի պատռի հատիկը նռան:  Ծառե՞րն են փթթում՝  Գժվա՜ծ են անշուշտ:  Երկի՞րն է պտտում՝  Գժվա՜ծ է անշուշտ...  Սերմերը մինչև կարգին չգժվեն՝  Բե՛րք չեն դառնալու:  Թաթերը մինչև կարգին չգժվեն  Ձե՜ռք չեն դառնալու:  Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝  Ե՜րգ չեն դառնալու...  Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի...
Պարույր Սևակ

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →