Անցնել հիմնական բովանդակությանը

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա...

ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ավելացրել է
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ, Անըրջային, թեթևասահ Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։ Ահա բացվեց թարմ առավոտ Վարդ է թափում սարին-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շընչում բուրմունք եդեմային։ Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ, Շըվին փըչեց հովիվն ահա― Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովհաննես Թումանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →