Անցնել հիմնական բովանդակությանը

Անդարձ ճամփորդներ

ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ավելացրել է
Իմ անցած կյանքն ու հին տարին, Երկու անզոր ծերի նըման, Զըրույց տալով գընում էին Դեպի աշխարհն հավերժական։ Մինն ասում էր.— Ես ունեի Թարմ ու բուրյան ծաղիկներ, Ու բոլորը մարդկանց տըվի Գարնան գըրկովն առատաբեր։ Մյուսն ասում էր.— Ես ունեի Շատ ըզգացմունք ու կորով, Ու ողջ ես էլ նըրանց տըվի Սիրանըվեր երգերով։ Մինն ասում էր.— Ես թողեցի Ձըմե՛ռ ու սև՛ էն հովտում։ Մյուսն ասում էր.— Ես թախծալի Մի սիրտ բեկված ու տըրտում։ Մինը ասավ.— Բայց կըծաղկի Էն հովիտը նորից նոր։ Մյուսը էստեղ ոչինչ չասավ, Ու գնում էր գլխակոր... Էսպես իմ կյանքն ու հին տարին, Երկու անզոր ծերի նըման, Զըրույց տալով գընում էին Դեպի աշխարհն հավերժական։
Հովհաննես Թումանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →