Անցնել հիմնական բովանդակությանը

Աղթամարի կղզում

ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ավելացրել է
Սըրտիս խորքերեն, Հովեն թե ծովեն Մի ձեն եմ լըսում.— Ո՛նց է մի աղջիկ Մեղմ ու հանդարտիկ Անվերջ արտասվում։ Կոպիտ աշխարհ է, Մարդը միշտ չար է, Կյանք է կործանում, Կյանքն էլ կործանված Որ անցավ գնաց, Էլ ետ չի դառնում... Սըրտիս խորքերեն, Հովեն թե ծովեն Մի ձեն եմ լըսում.— Ո՛նց է մի աղջիկ Մեղմ ու հանդարտիկ Անվերջ արտասվում։ «Թամա՜ր... Ա՜խ, Թամա՜ր...» Իզո՜ւր... ոչ մի բառ... Չի պատասխանում։ Սերը որ կորավ, Սիրտը որ մեռավ, Արցունքն է մնում... Սըրտիս խորքերեն, Հովեն թե ծովեն Մի ձեն եմ լըսում.— Ո՜նց է մի աղջիկ Մեղմ ու հանդարտիկ Անվերջ արտասվում...
Հովհաննես Թումանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →