Անցնել հիմնական բովանդակությանը

Ծաղկանց ծովը

ՀեղինակԽնկո Ապեր
Ավելացրել է
Ծաղկունքն ամեն մեկ-մեկ բուսան Հարյուր-հազար գույն-գույն ներկած, Լեռ ու հովիտ ծաղիկ դարձան, Ծաղկանց ծովը ծըփ-ծըփծըփաց: Մանուշակը կապույտ գլխով Թաք է կացել թփերի տակ, Զանգակիկը մեղմ ճոճալով Թերն է ներկել կապույտ-սպիտակ: Ատամնավոր պսակ գլխին Կարմրել է ցից մեխակը, Իր բյուրավոր աչքը դեզին՝ Հոտ է բուրում բարձմենակը: Սիպտակ հագած հեզ շուշանը Փսփսում է զեփյուռի հետ, Թերը փռած մարգարիտը Օրորվում է առաջ ու ետ: Կարմիր մախմուր, կուրծքը սևիկ, Մեն-մենակ է ալ-կակաչը, Սիպտակ փրփուր, լայնաթևիկ Բոժոժ էլ կա ծաղկանց մեջը: Զարմանազան, էն զանազան Ծաղիկը իր վիզն է թեքել, Շարշարուրիկ շարան, շարան Ոտից գլուխ դեղին հագել: Գյուլիսապահ մի ծաղիկ կա, Որ չի բացվում օր ցերեկով, Նա կբացվի ու հոտ կտա Արևից ետ, մութ գիշերով: Քաֆուր-վարդի գովքը մնաց, Քնքուշ վարդի, կարմիր վարդի, Փշերով է շրջապատված, Փուշը սուր-սուր քաֆուր-վարդի: Մի անթառամ ծաղիկ էլ կա Ծաղիկների ծաղիկն է նա, Նորի նման հինն անթառամ, Ամառ, ձմեռ չի չորանա: Սուսան, քրքում ու բալասան Ոսկե պսակ սարի լանջին, Ամեն ծաղիկ իր հոտն ունի, Բույր ու բուրմունք դաշտի միջին:
Խնկո Ապեր

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →