Անցնել հիմնական բովանդակությանը

Օրորոցի երգ (Ռափայել Պատկանյան)

ՀեղինակՌափայել Պատկանյան
Ավելացրել է
Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին, Տաղերով քուն բե՛ր տըղիս աչերին. Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ, Իմ որդին չուզե տիրացու դառնալ։ Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ, Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ. Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ, Իմ որդին չուզե աբեղա դառնալ։ Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը, Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը. Բայց նա լալիս է. տատրակի՛կ, մի՛ գալ, Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։ Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր, Շահի զըրուցով որդուս քունը բեր. Բայց նա լալիս է. կաչաղա՛ կ, մի՛ գալ, Իմ որդին չուզե սովդաքար դառնալ։ Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե, Քու երգը գուցե իմ որդին կուզե... Բազեն որ եկավ՝ որդիս լըռեցավ, Ռազմի երգերի ձայնով քընեցավ։
Ռափայել Պատկանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →