Անցնել հիմնական բովանդակությանը

Չորս եղբարք

ՀեղինակՌափայել Պատկանյան
Ավելացրել է
Չորս եղբարք են. ամեն տարի Երկրիս վըրա ման են գալի. Չորսն էլ ջոկ֊ջոկ ունին հասակ. Պարգևներն են հազար տեսակ։ Առաջինն է պատանի, Բողբոջ, տերև, սաղարթ ունի, Պայծառ արև, կանաչ արոտ, Որոնց տըղայք են միշտ կարոտ։ Երկրորդ եղբայրն է երիտասարդ, Տալիս է մեզ անձրև առատ, Ծաղկունք ցանում է ամեն դի, Հույս է տալիս առատ հընձի։ Երրորդ եղբայրն այր չափահաս, Մրգերով լի ունի մի թաս, Բաժանում է տըղոց յուր գանձ` Ծիրան, խնձոր, խաղող ու տանձ։ Չորրորդ եղբայրն է ծերունի, Ցուրտ ու խավար շալկած ունի, Այգի, անտառ ամայացուց, Դաշտ և արոտ ձյունով լըցուց։ Գիտե՞ն արդյոք հայ տըղերքը, Որոնք են այս չորս եղբարքը. Եղանակներն են սոքա մեր` Գարուն, ամառ, աշուն, ձմեռ։
Ռափայել Պատկանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →