Անցնել հիմնական բովանդակությանը

«Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ»

ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար: Ինչպե՞ս չասել, որ՝ դու, միայն դո՜ւ չես թախծում, Ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, Ինչպե՞ս չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար: Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, Եվ այսօրը պարզ էր և ի՛նձ, և քե՛զ համար... Հիմա ինչո՞ւ ցավել անցած երջանկությամբ, Եվ չցավե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար: Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել՝ նորից արի՛, արի՜, Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քե՛զ համար: Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, Խոստովանե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար...
Պարույր Սևակ

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →