Անցնել հիմնական բովանդակությանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

ՀեղինակԵղիշե Չարենց
Ավելացրել է
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը: Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է: Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝ Ուզում է կլանել կանաչը, գարունը: Մրսած ու կծկըված դողում է իմ շունը. Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է: Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը, Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է... Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է, Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա. Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը — Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ...
Եղիշե Չարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →