Անցնել հիմնական բովանդակությանը

Ամառ

ՀեղինակԵղիշե Չարենց
Ավելացրել է
Արդեն ամառ է շոգ, ջերմին, Արդեն հասել է բերքը բորբ, Ծաղկել է վառ պարտեզը իմ. — Ինչո՞ւ եմ ես անօգ ու որբ: Տվել է ինձ արևն ամռան Ինչ որ միայն կարող էր տալ. Սերմերն հասան ու չկորան. — Ինչո՞ւ ես չե՛մ կարող խնդալ... Ամառը ինձ բերք է բերել, Տունս լցվի պիտի բերքով. — Բայց սիրտս մութ ու զուրկ է դեռ Եվ չի՛ լցվում ամռան երգով... Ո՞վ գիտե, սի՜րտ, ուղին քո մութ Ու խորհուրդները քո խավար. — Սի՜րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ, Սի՜րտ իմ խավար...
Եղիշե Չարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →