Անցնել հիմնական բովանդակությանը

...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում

ՀեղինակԵղիշե Չարենց
Ավելացրել է
...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում, Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում, Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ — Մոխրանում է ահա քո մարմինը անուշ: Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա, Բռնկվել է ահա հորիզոնի վրա, Այրվում է, որպես իրիկնային մի սեր, Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր... Սի՜րտս է կարծես մխում, Սիրտս — մաքուր, զվարթ, Սիրտս — երկնի մովում Կարմիր բացված մի վարդ: Այրվում է, բոսոր, Վա՜ր է իջնում արագ — Հրաբորբոք, հզոր Սիրտս` կարմիր կրակ... Սի՜րտս — արև, սիրտս — գարուն, Հրի՛ բաժակ ու սիրո, — Իրիկնային այս աշխարհում — Քա՛ղցր զոհ... Ցերեկների թույնը բոսոր Սի՜րտ իմ, տա՛ր, սի՜րտ իմ, տար, — Թող տարածվի գիշերը խոր Ու արդա՛ր: Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, ու ծածկվիր — Խավարո՛ւմ, խավարո՛ւմ. Հո՜ւշ է կյանքը, ոսկի՛ մոխիր Ու մարում:
Եղիշե Չարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →