Անցնել հիմնական բովանդակությանը

ԱՌԱՆՑ ԽՈՍՔԵՐԻ

ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա Մոտենում ձեր տան հայելուն շքեղ, Անծանոթ, օտար մի կնոջ նման Դիտում ես երկար, զննում ինքըդ քեզ: Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջ Ձեռքով մղելով ականջիդ ետև, Մարմարե վիզըդ ափերով շփում Ու ժպտում ես քեզ անփույթ ու թեթև: Հարդարում ես դու հագուստըդ այրող, Որ գրկում է քեզ սիրահարի պես: Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող, Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ: Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ, Կրնկիդ վրա պտույտ ես տալիս Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,- Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս: Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել, Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում... Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես, Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում: Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն. Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում, Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ Առանց խոսքերի իր սիրտն է բանում...
Պարույր Սևակ

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →