Անցնել հիմնական բովանդակությանը

Գիշեր է և լռություն...

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Գիշեր է և լռություն, Լռություն է իմ հոգում, Ոչ անուրջ կա ապարդյուն, Ոչ սեգ ըղձանք ու խոկում... Ցուրտ է աշխարհն ու աղոտ. Աշո՜ւն՝ անձրև՜ ու մշուշ, Սևավոր են ու ցավոտ, Ե՛վ մտածում, և՛ վերհուշ... Դուրս եմ գալիս ես փողոց, Շրջում անվերջ ու տրտում.— Բացված է մի թունոտ խոց, Մի մութ շիրիմ իմ սրտում։ Մի՛ կանչեք ինձ, հույսի նոր Խոսքերով ինձ մի՛ դյութեք, Թող իմ կյանքը մենավոր Պատե անանց մութ ու մեգ... Համր է երկիրն ինձ համար, Ե՛վ ցուրտ, և՛ լուռ, և՛ ունայն, Հոգիս անհույս ու խավար, Սառը, որպես գերեզման... Ոչ անուրջ կա ապարդյուն, Ոչ սեպ. ըղձանք ու խոկում.— Գիշեր է և լռություն, Լռություն է իմ հոգում...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →