Անցնել հիմնական բովանդակությանը

Չես ասի ոչ մի բառով

ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»... Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Գնում ես, չես էլ ասում, Թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ, ի՞նչ իմանամ Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու: Ներիր ինձ, դու իմ բարի, Իմ խելոք և իմ համառ, Հարկադիր այս ծիծաղի Եվ թաքուն լացի համար: Գնում ես, էլ ի՞նչ ասեմ, Սովոր եմ, կդիմանամ Թող կուրծքս մի քիչ ցավի, Որ սրտիս տեղն իմանամ: Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով, Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով».
Պարույր Սևակ

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →