Անցնել հիմնական բովանդակությանը

Աղոթք

ՀեղինակՎահան Տերյան
Ավելացրել է
Ես ընկա անդունդները խավար, — Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում. Մոռացա ուղիներըս պայծառ, Իմ սրտում դառը մութն է շնչում։ Դու անմութ աշխարհում ես ապրում, Հիշի՛ր դու խավարում տանջվողին, Քո սրտում արևներ են վառվում, Արևիր սև կյանքիս մութ ուղին։ Հավիտյան ինձ քո սերն է այրում, Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։ Ես մեռնում եմ այս մութ վիհերում... Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...
Վահան Տերյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →