Անցնել հիմնական բովանդակությանը

Փողոցային պճրուհի

ՀեղինակԵղիշե Չարենց
Ավելացրել է
Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝ Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի: Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի: Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն, Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան: Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին, Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին: Մտի՛ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝ Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ: Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ— Արքաների համար նոր — բավական է մի ժպիտ.— Միայն ակնարկ մի թեթև — և կտրվեն նրանք քեզ, Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.— Կգան մեկ-մեկ ու սիրով — ու կտանջես նրանց դու Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու: Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ, Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ: Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան: Նորի՛ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի— Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի: Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին— Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին: Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա, Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա: Նա կմեռնի, որպէս զոհ — բայց չես հաղթի դու նրան. Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ։
Եղիշե Չարենց

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →