Անցնել հիմնական բովանդակությանը

Միանգամից

ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...
Պարույր Սևակ

Տեսանյութ

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →