«Պիտի կարենալ» Շառլ Ազնավուր

ՀեղինակՇառլ Ազնավուր
Ավելացրել է

Պիտի կարենալ ժպտալ վերստին
Երբ քեզ լքում է թանկագինը քո
Ու մնուն է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո

Պիտի կարենալ, ինչ գնով լինի

Պատիվը պահել տղամարդ մնալ
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
Առանց շրջվելու թողնել հեռանալ
Բախտի դեմ, որ մեզ ուզում է սանձել
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել

Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:

Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
Ու խղճալի տեսք երբեք չընդունել
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան

Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ

Բայց ես քեզ շատ եմ սիրում

Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ, բայց ես
ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ.

Շառլ Ազնավուր

Տեսանյութ

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը
«Պիտի կարենալ» Շառլ Ազնավուր | Դուք և Աշխարհը