• Նվիրած ձիու ատամները չեն հաշվում։
  • Մի՛ վախենար վարար գետից, վախեցի՛ր մարմանդ գետից։
  • Շունը շան թաթը չի կծի։
  • Մեկ նալին է խփում, մեկ մեխին։
  • Մեկ ձեռքը ծափ չի տա։
  • Ճիշտ ասողի գլխարկը ծակ է։
  • Ձուկը գլխից է հոտում։
  • Միությունն ուժ է։
  • Կուժ ասում եմ, կուլա լսի։
  • Խնձորը ծառից հեռու չի ընկնում։
  • Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։
  • Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին։
  • Ես աղա ու դու աղա, մեր աղունն ո՞վ կաղա։
  • Երբ կացինը եկավ անտառ, ծառերն ասացին․ «Կոթը մերոնցից է»։
  • Գետն ամեն անգամ գերան չի բերի։
  • Աչքն ինչ տեսնար, սիրտը չի մոռնար։
  • Գյուղ կանգնի, գերան կկոտրի։
  • Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
  • Չկա չարիք առանց բարիքի։
  • Ջուրը ճամփան կճարի։
  • Ուշ լինի, նուշ լինի։
  • Փափուկ լեզվով նույնիսկ օձը բնից դուրս կքաշես։