Լավատեսը ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ, հոռետեսը գտնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ: Ուիսթոն Չերչիլ

Ձեր բարեկեցությունը կախված է ձեր որոշումներից: Ջոն Ռոկֆելեր

Երբ հոսող ջուրը իր ճանապարհին արգելքի է հանդիպում, այն կանգնում է , ավելացնում ծավալները և ուժը և հետո հոսում է նրա վրայով: Հետևե՛ք ջրի օրինակին. Կանգնե՛ք և ավելացրե՛ք ձեր ուժն այնքան ժամանակ, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված չէ: Ի Ցզին

Եթե դուք կենտրոնացնեք ձեր ուշադրությունը միաժամանակ մի քանի բաների վրա, դուք կստանաք որոշակի արդյունքներ: Եթե դուք կենտրոնացնեք ձեր ուշադրությունը ինչ-որ կոնկրետ բանի վրա, դուք կստանաք անհավանական արդյունքներ: Ջոն Ռոն

Փախուստի ժամանակ սովորաբար ավելի շատ զինվորներ են զոհվում, քան ճակատամարտում։

Լագերլյոֆ

Անհաջողությունը միայն ժամանակավոր է. հանձնվելով դուք դարձնում եք այն մշտական: Մերելին Սավանտ

Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները ստեղծում են այն: Մակսիմ Գորկի

Եթե նույնիսկ շատ տաղանդավոր եք և շատ ջանք եք գործադրում, որոշակի արդյունքի հասնելու համար պարզապես ժամանակ է պետք։

Ուորեն Բաֆֆետ

Ես դա եմ ուզում։ Նշանակում է՝ դա կլինի։

Հենրի Ֆորդ