Ստորև տարբեր հեղինակների անուններով տարածվող ասույթների ընտրանի է։ Այս էջում դրանց սկզբնաղբյուրներն ու հեղինակային վերագրումները դեռ ամբողջությամբ ստուգված չեն։

Հեղափոխությունը պատրաստում են հանճարները, իրականացնում են ֆանատիկները, իսկ պտուղները վայելում են անցորդները։
Օտտո Բիսմարկ

Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղներն այն ստեղծում են։ Մակսիմ Գորկի

Ես վատ բնավորություն ունեմ. այդ պատճառով տանել չեմ կարողանում վատ բնավորությամբ մարդկանց։
Իոնեսկու

Ամենաթեժ անկյունները դժոխքում պահված են նրանց համար, ովքեր բարոյական մեծ ճգնաժամերի ժամանակ չեզոք են մնացել։
Դանթե Ալիգերի

Պետք է հավաքել քարերը, որոնք ձեզ վրա են նետում. դրանք ապագայի հիմքը կդառնան։

Գեկտոր Բեռլիոզ
Պաշտում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը։
Ա. Չելենտանո

Նայե՛ք փիլիսոփաների գրքերը. նրանք աննշան են Աստվածաշնչի առաջ։ Արդյո՞ք հնարավոր է, որ այս զարմանալի և դրա հետ մեկտեղ պարզ գիրքը մարդկանց ձեռքի գործը լինի։
Ժան Ժակ Ռուսո

Շան առաջ նետված ոսկորը ողորմածություն չէ։ Ողորմածությունը շան հետ կիսած ոսկորն է, երբ դու նրանից ոչ պակաս սոված ես։
Ջեկ Լոնդոն

Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի։
Կոկո Շանել

Միայն չար մարդիկ են չարից վախենում։
Վալտեր Սկոտ