- Ուշադրությո՛ւն դարձրեք այն փաստին, որ մեծ սերն ու մեծ հաջողությունները կապված են մեծ ռիսկի հետ։
- Երբ պարտվում եք, չեք կորցնում կուտակած փորձը։
- Մշտապես հետևե՛ք երեք կանոններին.
ա. հարգե՛ք ձեզ, բ. հարգե՛ք ուրիշներին, գ. մի՛ խուսափեք պատասխանտվություն կրելուց ձեր արարքների համար։
- Հիշե՛ք՝ ձեզ ոչ միշտ է հարկավոր այն, ինչ ուզում եք։
- Սովորե՛ք կանոններ, որ իմանաք՝ ինչպես դրանք խախտել։
- Թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ վեճը կործանի մեծ բարեկամությունը։
- Եթե սխալվել եք, անմիջապես ամեն ինչ արե՛ք սխալն ուղղելու համար։
- Երբեմն պետք է ինքներդ ձեզ հետ մենակ մնալ, ինքներդ ձեզ լսել։
- Ձեզ ազա՛տ զգացեք, բայց մի՛ անցեք սահմանը։
- Հիշե՛ք՝ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։
- Ձեզ արժանի կյանքով ապրեք, որ ծերության տարիներին բան ունենաք հիշելու։
- Սիրով լի մթնոլորտը ձեր կյանքի հիմքն է։
- Վեճերի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, մի՛ հիշեք անցյալը։
- Կիսվե՛ք ձեր գիտելիքներով. սա անմահանալու միջոց է։
- Հոգատա՛ր եղեք երկրի նկատմամբ, սիրե՛ք այն։
- Տարվա ընթացքում մեկ անգամ մեկնե՛ք այնտեղ, որտեղ դեռ չեք եղել։
- Հիշե՛ք՝ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնցում կողմերից յուրաքանչյուրը, ում հետ էլ որ լինի, հիշում է մյուսին։
18. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք՝ այն ստանալու համար։