Անցնել հիմնական բովանդակությանը

Ճար

ՀեղինակՌափայել Պատկանյան
Ավելացրել է
«Մա՛յրիկ, ասա՛, ի՞նչու հայրըս Երբ լըրագիր է կարդում, Ձեռքը ծոցին, ամբողջ օրը Գլխաքարշ է ու տրտում»։ -էնտուր համար նա տրտում է, Որ լըրագրի մեջը միշտ Նըկարած է խեղճ հայ ազգի Անբաղդություն, ցավ ու վիշտ։ «Մա՛յրիկ, ինչո՞ւ ազգերի մեջ Միայն մեր հայն է թշվառ. Մի՞թե ոչ ոք դեռ գըտած չէ՛ Նորա ցավին հըզոր ճար»: -Ա՜խ, կա, որդյակ, հայի ցավին Հըզոր ճար ու փրկություն. Ու այդ հրզոր ճարի անունն է իրար սեր, զուգություն։ Մորը դեմքին նկարվեցավ Աղետք, թախիծ, տրտմություն, Աչքը երկինք, աղոթում էր Տըղան ազգիս զուգություն։
Ռափայել Պատկանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը →

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը →