Անցնել հիմնական բովանդակությանը

Իսկական բախտ

ՀեղինակՌափայել Պատկանյան
Ավելացրել է
Մի օր փոքրիկ տըղան ասաց. -Ի՜նչպես կուզեմ ես, մայրիկ, Մըտքիս մեջը կարծածիս պես Լինել տըղա երջանիկ։ Ծիծաղելով ասաց մայրը, «Որդյակ, ի՞նչ է քեզ պակաս, Աշխարհքումըս կա՞ այնպես բան, Որն որ դու չունենաս։ Հայրըդ ու մայրըդ գլխուդ վըրան, Հալավըդ տաք ու մաքուր, Փափուկ կողենք, մեծ բնակարան, Առատ, անուշ կերակուր։ Նայե՛ շուրջըդ, սիրուն որդի, Շա՞տ մարդ ունի քեզ չափ բան, Դու չըգիտե՞ս, որքա՛ն աղքատ, Տըկլոր, քաղցած որբեր կան»։ -Հենց այդ է որ, քնքուշ մայրիկ, Ինձ չէ տալիս ուրախ օր, Որ իմ շուրջը ամեն տըղա Ինձ նըման չէ՛ բախտավոր։
Ռափայել Պատկանյան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը →

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը →