Առակ ընկերության մասին, որը պատմում է երկու ընկերների մասին, որոնք գնում էին անապատով։

Մի օր նրանք վիճեցին և նրանցից մեկը ապտակեց մյուսին։ Վերջինը ցավ զգալով, բայց ոչինչ չասելով գրեց ավազին․ <<Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց>>։

Նրանք շարունակեցին գնալ և գտան օազիս, որում որոշեցին լողալ։ Նա, ով ստացել էր ապտակը, քիչ մնաց խեղդվեր, և նրա ընկերը փրկեց նրան։ Երբ նա խելքի եկավ, գրեց քարի վրա․ <<Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը>>։

Նա, ով ապտակել էր և ով փրկել էր ընկերոջ կյանքը հարցրեց նրան․ — Երբ ես նեղացրեցի քեզ, դու գրեցիր ավազին, իսկ հիմա գրում ես քարին, ինչո՞ւ։

Ընկերը պատասխանեց․ — Երբ մեզ որևէ մեկը նեղացնում է, մենք պետք է դա գրենք ավազին, որպեսզի քամիները կարողանան այն ջնջել։ Բայց երբ որևէ մեկը անում է ինչ-որ լավ բան, մենք պետք է փորագրենք այն քարի վրա, որպեսզի ոչ ոք չկարողանա այն ջնջել։

Պետք է սովորենք գրել մեր վիրավորանքները ավազի վրա և փորագրել մեր օգուտները քարին: Եկեք փորձենք մոռանալ մեր նկատմամբ կատարված բոլոր վատ քայլերը և հիշենք լավ քայլերը հավերժ: